Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի․ ոստիկանապետը՝ ջահերով երթի մասին
Քաղաքացիները հավաքվում են Հանրապետության հրապարակում ՝ մասնակցելու ջահերով երթին։ Հանրապետության հրապարակում են նաև բազմաթիվ ոստիկաններ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին,թե ինչո՞ւ է եկել, Հովհաննիսյանն ասաց․ «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն։ Հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։
Հարցին,թե որպես ՀՀ քաղաքացի մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։